Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց 500 000 անմեղ հույն զոհերի հիշատակին /ֆոտո, վիդեո/
Ծիծեռնակաբերդում այսօր՝ հույների ցեղասպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 500 000 անմեղ հույն զոհերի հիշատակին:
Ծիծեռնակաբերդում էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանը, և այլ պաշտոնատար անձինք:
Մայիսի 19-ին հայ ժողովրդի բարեկամ հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջերից մեկի տարելիցը՝ հիշելով, թե ինչպես Պոնտոսի սևծովյա առափնյա տարածաշրջանից բանակ զորակոչված հույները դաժանաբար սպանվեցին երիտթուրքերի կողմից: