15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վստահության մթնոլորտ է պետք. Սեյրան Օհանյան

«Այս գիշեր սահմանային կրակոցները համեմատաբար քիչ են եղել: Ամենաքիչ կրակոցներն են եղել»,-այս մասին այսօր՝մայիսի 19-ին  կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց   ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին և Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ և նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ ծավալել, որոնք հնարավորություն կունենան խախտման դեպքում պարզել, թե որ կողմն է խախտել, և թիրախային քննադատություն կատարել»:
Նախարարի խոսքով՝ Հայաստանը  միշտ կողմնակից է եղել բանակցություններին:

«Հանրապետության Նախագահը բազմաթիվ անգամ կրկնել է, որ մենք կողմնակից ենք, կտեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է դրան վերաբերում: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից բազմիցս միակողմանի կատարվել են այդ միջոցառումները, այսինքն՝ դադարեցվել են կրակոցները, իսկ խախտումների դեպքում մենք միակողմանի հետաքննություն ենք անցկացրել և ներկայացրել: Կարծում եմ, որ ցանկացած վեճի արդյունքում խաղաղ լուծման համար պայմաններ ստեղծելու իրավիճակը վստահություն ստեղծելն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ