20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ալիեւը հետ չի կանգնում. առաջին արձագանքները Բաքվից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովն անդրադարձել է Վիենայում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։

Նա նշել է, որ գլխավորն այն է, որպեսզի այսուհետ էլ պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, և  հունիսին սկսվի բանակցությունների գործընթացը, գրում է  Day.Az-ը։

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների հայտարարությանը՝ Մամեդովն ասել է, որ Անջեյ Կասպշիկի լիազորությունների զգալի փոփոխություն չի  կարող լինել:

«Հայտարարության մեջ նշվածը  Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք դրա հետ կապված որևէ պարտավորություն չենք ստանձնել: Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ հայկական կողմը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համաձայն: Որքան շուտ նրանք դա անեն, այնքան լավ կլինի նաև նրանց համար»,- նշել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ