Աշխարհի ամենաերջանիկ կետը չի դադարում ժպտալ լուսանկարիչներին /ֆոտո/
Ամերիկացի լուսանկարիչ Դուգ Պերինին հաջողվել է լուսանկարել կետի նման մի կենդանու, երբ վերջինս որս էր անում Հավայան կղզիների ափերին: Նա շատ համապատասխան անունով է կոչել կենդանուն` “Smiley” (“ժպտացող”), քանի որ նրա բերանը բաց է եւ այնպիսի տպավորություն է, թե կենդանին մշտապես ժպտում է:
Ի դեպ, նման “ընկերական” արտաքինը բավականին խաբուսիկ է, քանի որ կետի այս տեսակը կարող է հարձակվել եւ ուտել ծովային ֆաունայի այլ կետանման կենդանիներին: Նրանց արուների քաշը մինչեւ 2 տոննա է հասնւոմ, ապրում են մոտ 60 տարի, յուրաքանչյուր ծնոտի վրա ունեն 16-22 ատամ, ինչն էլ ապահովում է նրանց “փայլուն ժպիտը”:
Չնայած այս կենդանիներն իրականում քիչ առիթ ունեն “ուրախանալու” համար: Վերջին 25 տարվա ընթացքում նրանց պոպուլյացիան զգալիորեն կրճատվել է: Ամերիկյան ծովային ձկնորսության Ազգային ծառայության տվյալներով` 1989-ին նրանց թիվն այդ տարածքում 400 է եղել, իսկ այժմ ընդամենը 150 է: