15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկության դեպքում կամավորները կարող են վերադառնալ. Սեյրան Օհանյան

ԱԺ-ում   Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց պաշտպանության նախարարարին՝ կամավորների վերաբերյալ:

Վերջինս շեշտեց՝ կամավորականներն այսօր փաստացի մարտական հերթապահություն են իրականացնում, նրանց  զենք է նրանց տրամադրվել, սակայն նրանք,  փաստորեն,  զինծառայողներ չեն, և ժամանակն է, որ օրենքով կանոնակարգվեն նրանց հետ կապված խնդիրները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ ասաց՝ այն կամավորները, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ, օգտվում են սոցիալական պաշտպանության օրինական արտոնություններից:  Այս մասին ընդունվել է համապատասխան որոշում:

«Իսկ ինչ վերաբերում է ծառայության հետագա կազմակերպմանը, դա կամավոր իրավունքի շրջանակներում է, և ցանկության դեպքում կամավորները կարող են վերադառնալ»,- ասաց ՊՆ նախարարը:

Գագիկ Ջհանգիրյանին, սակայն, չբավարարեց նախարարի պատասխանը: Ջհանգիրյանն ասաց՝  խոսքը ոչ թե սոցիալական խնդիրների, այլ իրավական կարգավիճակի մասին է: Եթե,  օրինակ, կամավորները կանոններ խախտեն, չեն ենթարկվում պատասխանատվության, նրանցով ռազմական ոստիկանությունը չի զբաղվում, այնպես որ` այդ հարցերը նորմատիվ կարգավորման կարիք ունեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ