08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչու էր բանակցությունների ժամանակ Լավրովը նստել Սերժ Սարգսյանի կողքին

Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ բանակցությունների մասնակիցների տեղավորվելը սեղանի շուրջ հանդիպման գլխավոր «ինտրիգներից էր»։ Չնայած Մինսկի խմբի համանախագահները նստել էին սեղանի գլխամասում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նստեց հայկական պատվիրակության կողքին, իսկ Ադրբեջանի նախագահի կողքին հայտնվեց Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, գրում է RUSARMINFO-ն։

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաեւը կարծում է, որ Լավրովը նստել է այնտեղ, ուր իրեն ավելի հոգեհարազատ էր։

RUSARMINFO-ի հետ զրույցում քաղաքագետն ասել է, որ Հայաստանն այսօր, անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ Նա ասել է, որ հարցեր կառաջանային, եթե Լավրովը նստեր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի կողքին։

Անդրադառնալով հանդիպման արդյունքներին՝ Աթաեւն ասել է, որ պետք է կենտրոնանալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման զուտ քաղաքական արդյունքների վրա։

«Ստացվում է՝ քաղաքական էլիտան մի բան է ասում, լրատվամիջոցները՝ մեկ այլ, ինչը որոշակի անհանգստություն է առաջացնում»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ