21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Փրկիր, Տեր

Սաղմոս. 12:1-8

Փրկիր, Տեր, որովհետեւ սուրբերը պակասեցին. որովհետեւ հավատացյալները քչացան մարդկանց որդիների միջից։

Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերի հետ. նենգավոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խոսում։ Տերը կկտրի ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խոսող լեզուն,

Որ ասում են՝ թե Մեր լեզուներովը զորավոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է տեր մեզ համար։

Խեղճերի նեղության և աղքատների հառաչելու համար հենց հիմա վեր կկենամ, ասում է Տերը. փրկության մեջը կդնեմ նրան որ փափագում է նրան։

Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես արծաթ որ բովի մեջ երկրի վրա սրբված և յոթն անգամ պարզված է։

Դու, Տեր, կպահես նրանց, և կապրեցնես նրանց այս ազգիցը մինչեւ հավիտյան։  Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ