Միայն թե Սերժ Սարգսյանը ների. Ժողովուրդ
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու համար ուղիներ է փնտրում: Ըստ լուրերի՝ նա պատրաստ է լուրջ միջոցներ` մինչեւ անգամ 100 մլն դոլարի չափով գումար ներդնել, միայն թե Սերժ Սարգսյանն իրեն ների եւ ուժային կառույցներից որեւէ մեկում նոր պաշտոն վստահի: Սակայն իշխանական վերնախավի աչքերում իր դիրքերը վերականգնելու գործում ԴԱՀԿ նախկին պետի միակ հնարավորությունը 2017 թվականի ԱԺ ընտրություններն են:
Եթե նրան հաջողվի որեւէ տարածքի պատասխանատվություն ստանձնել եւ արդարացնել հույսերը, ապա հնարավոր է իրեն կրկին վերադարձնեն իշխանական համակարգ: Ու, կարծես թե, այս հարաբերություններում արդեն զիջումները սկսվել են առարկայական դառնալ:
Ապրիլի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առիթով (Միհրան Պողոսյանի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին) քրեական գործի հարուցումը մերժվել է: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: