15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թողեք Սասունցի Դավիթ սարքելը. Առավոտ

Օրերս սկսվեց շրջանառվել, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մի աննախադեպ հերոսական բայլ է արեք ապրիլի 2-ին մեկ գիշերում փոխել է տվել Մարտակերտում բոլոր կրակակետերի ու հրանոթների դիրքերը` դրանք Արցախից վերադարձած մայոր Արկադի Մանգասարյանն էլ պատմում էր, որ եթե Վիտալի Բալասան|անը չլիներ՝ թուրքը հիմա Ստեփանակերտում նստած կլիներ. «Ինքը հրաման տվեց գնդի հրամանատարին, ասեց՝ ե՛ս եմ վերցնում լրիվ ինձ վրա, Մարտակերտից մինչեւ Ասկերան, Մարտունիի հատվածով խփել ենք прямой наводкой, ոնց ասում են։ Էնտեղ թուրքը շաւո զօրքով համախմբված է եղել։ Գրադով լրիվ տվեց ջարդեց թուրքերին։ Ինքը լրիվ պարտականությունը վերցրեց իր վրա՝ առանց վերեւների թույլտվության»:

Այս առնչությամբ թերթի հետ զրույցում պաշտպանության նախարարությսսն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ընդհանրապես նման դեպքերում ամեն ինչ վերագրել մեկ հրամանատարի, թեկուզ ամեալավ հրամանատարի՝ սխալ է։ Դա որոշ լրատվամիջոցների զգացմունքային գնահատականների հետեւանքն է նաեւ, ինչը եղավ այս կամ այն մարտա֊կան գործողությունների վերաբեյալ եւս։ Այսպես ֆիքսել ինչ-որ մի հոգու, մի մարդու, ինչ-որ անձանց, հերոսացնել եւ ամբողջ կառավարման բարդագույն գիտական աշխատանքն անտեսել՝ չի կարելի այդպիսի բան։ Հրամանատարությունը մեծ ջղթա է։ Այդ շղթայում ամեն մեկն իր ֆունկցիան է կատարում։

Շղթան այնքան լավ Է կառուցած, որ Աստված մի արասցե՝ եթե մեկ-երկուսը թերանան, չի փլուզվի այդ սիստեմը։ Դա համակարգ Է, հարգելիներս, եւ եթե համակարգը լավ չաշխատեր՝ մենք հաջողություն չէինք ունենա։ ես խնդրում եմ Ձեզ`հարցին այսպես մոտեցեք եւ այդ ասիական Սասունցի Դավթին հերոսացնելը թողեք մի կողմի վրա։ Շնորհակալ ենք Վիտալի Բալասանյանին, ինքը շատ կարետր զործ է կատարել, եթե համապատասխան նշանակված է եղել, կամ խնդրել են իրեն, որ ինչ-որ աշխատանք անի։ Բայց այնտեղ հսկայական հրամանատարական աշխատանք կա։ Այդ համակարգն է իր աշխատանքը հստակ կատարել»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ