Սաակաշվիլին այլեւս չի կարող նախարարների կաբինետ նշանակել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերջնականապես զրկել են նրա լիազորությունների մի մասից: Վրաստանի խորհրդարանը 3-րդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը,, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները, գրում է “сегодня.ua”-ն:
Նոր օրենքի համաձայն` նախագահն իրավունք ունի ցրել կառավարությունը, սակայն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող նախարարների նոր կաբինետ նշանակել:
Իսկ խորհրդարանը նախագահը կարող է ցրել միայն այն դեպքում, եթե վերջինս 3 անգամ չհաստատի նրա առաջարկած կառավարության նոր կազմը: Այս օրենքը, սակայն, չի տարածվում նախագահի պաշտոնավարման վերջին 6 ամիսների վրա: Մինչեւ նոր կառավարության նշանակումը նախորդ կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները:
Նշենք, որ նախկինում Վրաստանի նախագահը իրավունք ուներ ցրել եւ նշանակել նոր կառավարություն, ինչպես նաեւ ցրել խորհրդարանը իր պաշտոնավարման ողջ ընթացքում: