29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից եւ հետ բերելը բավականին դժվար կլինի. Լևոն Զուրաբյան

«Իշխանությունների սխալների պատճառով 98-ից Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից եւ հետ բերելը բավականին դժվար կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը:

«Համանախագահներն ասում են, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններում հնարավո՞ր է: Եթե նման բան ասել են, միշտ ասել են այն համատեքստով, որ ինչ-որ մի պահից, երբ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, այդ գործընթացին կարող է մասնակցի Ղարաբաղը:

Բայց այն ժամանակ՝ մինչեւ քիվեսթյան գործընթացը, Ղարաբաղն անմիջականորեն մասնակցում էր բանակցային գործընթացին: 97-ին խաղաղության պլան է եղել, որ ընդունվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, բայց չի իրագործվել, որովհետեւ այդ պլանը չի հաստատվել Ղարաբաղի կողմից», – ասաց Զուրաբյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ