15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զուրաբյանը ստախո՞ս է. Ժամանակ

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն արգելել է ՀԱԿ ակտիվիստ կանանց այցելել Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, պատճառաբանելով, թե 2008 թվականին “Ժառանգությունը” չի պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

“Ժառանգություն” կուսակցության նախկին անդամ, 2008-ի նախագահական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցության հանձնաժողովի ներկայացուցիչ Անուշ Ղարիբյանն Թերթի  հետ զրույցում, անդրադառնալով վերը նշվածին, ասաց, որ Լեւոն Զուրաբյանը սուտ է խոսում. “2008-ին “Ժառանգության” ներկայացուցիչները ընտրատեղամասերում պայքարել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները պահելու եւ ընտրախախտումներ թույլ չտալու համար, մարդիկ տղամարդավարի մարտնչել եւ պահել են նրա ձայները, Լեւոն Զուրաբյանը սուտ է խոսում”:

Անուշ Ղարիբյանը թեեւ նշեց, որ “Ժառանգության” որոշ ծրագրերի հետ անհամաձայնություն ունենալու պատճառով կուսակցությունից դուրս է եկել, այդուհանդերձ նշեց, որ այս պահին, լավ թե վատ, իշխանության դեմ պայքարողները հենց իրենք են:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ