06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի նախապայմաններից երկուսը վերահաստատվել են. Ալեքսանդր Արզումանյան

 

ԱԺախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

Արզումանյանը շեշտեց` հանդիպման փաստը կարևոր է: Էական դերակատարում ունի նաև եռանախագահների միահամուռ հայտարարությունը, որը բացառվում է ռազմական լուծումը, և որ կողմերը պետք է վերադառնան 1994-1995 թվականներին ստորագրված եռակողմ պայմանագրին` հրադադար հայտարարելու մասին:

«Նաև խոսվեց այն մասին, որ կողմերը համաձայնել են միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնել, ինչի մասին Հայաստանը բազմիցս հայտարարել էր, բայց Ադրբեջանը հրաժարվում էր: Այդ առումով` կարելի է ասել, որ բավականին դրական է հնարավոր բանակցությունների վերսկսման համար: Սա հայկական կողմին տալիս է հնարավորություն` դադար վերցնելու և զբաղվելու բանակաշինարարությամբ, դասեր քաղելու այն բացթողումներից, որոնք մենք ունեցել ենք, հետաքննություններ անցկացնելու, պատժելու մեղավորներին, սպառազինությամբ զբաղվելու և մեր ներքաղաքական կյանքում կատարելու ռեալ ռեֆորմներ»,- ասաց Արզումանյանը` շեշտելով`  Հայաստանը պետք է  պատրաստ լինի  ցանկացած ռազմական գործողությունների վերսկսմանը` ճխուսափելով  բանակցային գործընթացի վերսկսումից:

«Փորձը ցույց է տալիս` չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր առջև դրված պարտավորությունները, ինչպես չի հարգել 94 թվականին կնքված պայմանագիրը, բայց այս անգամ կա եռանախագահների միահամուռ մասնակցությունը, և կարծում եմ` եթե մեխանիզմները ներդրվեն, դա հնարավորություն կտա խոսելու նաև հասցեական խախտումների մասին»,- ասաց Արզումանյանը:

Արզումանյանն ընդգծեց` Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից երկուսը: «Նախապայմաններից երկուսը վերահաստատվել են, մի նախապայման չի արվել, որն ավելի շատ հռետորական էր և հասցեական հայտարությունների մասին էր: Հասցեական հայտարարությունը բացառված է, որ միջնորդներից որևէ մեկն անի, դա աքսիոմ է, իսկ մենք ավելի պետք է ակնկալենք հասցեական հայտարարություններ բարեկամ երկրների կողմից»,- ասաց  Արզումանյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ