17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտոնական Երևանի առաջարկություններն ընդունվել են. Շարմազանով

«Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից չիրականացավ:

Այս    հայտարարությունը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները,  պաշտոնական Վաշինգթոնը, պաշտոնական Փարիզը եւ պաշտոնական Մոսկվան ընդունել են պաշտոնական Երեւանի առաջարկությունները եւ ունեն նույն տեսլականը, ինչ որ պաշտոնական Երեւանը»,- անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած  Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի թեզիսները ընդունվել են, ապա արտացոլվել են հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ: ԱԺ փոխխոսնակը լրագրողներին առաջարկեց կարդալ հայտարարության բնօրինակը՝ անգլերեն տարբերակով՝ համոզվելու համար,  որ իսկապես այս անգամ հայկական կողմը դրական արդյունք է արձանագրել:

«Գոնե արտաքուստ այս հայտարարության տեքստի մեջ պաշտոնական Բաքվի որեւէ պահանջ, որեւէ առաջարկ չի իրականացել, եւ, բնականաբար, այս ամենն առաջինը հնարավոր եղավ մեր բանակի, մեր զինվորների քաջության շնորհիվ եւ զինվորների հաջողությունը, զինվորների ձեռքբերումը, մեր պաշտպանական ուժերի եւ բանակի ձեռքբերումը երեկ ամրագրվեց եւ ամրապնդվեց այս հայտարարությամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով այն հարցին, թե  հաջորդ հանդիպումներին Ղարաբաղը մասնակցելո՞ւ է, ԱԺ փոխնախագահը շեշտեց՝  երեկ ընդամենը զինադադարի եւ խաղի կանոնների վերահաստատում է տեղի ունեցել. պետք է հետևել դեպքերի հետագա զարգացումներին:

«Մենք նախ պետք է տեսնենք՝ Ադրբեջանը կհետեւի՞ այս հորդորներին, թե չէ, կհետեւի՞ իր իսկ ստանձնած պարտավորությանը, թե չէ եւ դրանից հետո նոր խոսք է գնում հունիսին եւ առաջիկա ամիսների ընթացքում նոր հանդիպումների հնարավորության վերաբերյալ: Դա արդեն հետագայում կերեւա: Իսկ այն, որ ԼՂհ-ն պետք է լինի բանակցային կողմ, սա նորություն չէ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ