28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօր սկսվեց եղիական պահքը

Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված չորս եղանակի պահքերից ամառնամուտի շաբաթապահքն է։ Այս շաբաթապահքը, ինչպես մյուս եղանակի պասերը, եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ, իսկ ավանդաբար կոչվում է Եղիական միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակին հանդիպող Եղիա մարգարեի հիշատակության տոնին։

Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պասի բարեկենդանը՝ Հոգեգալստյան կիրակի)։ Զատկի օրվա փոփոխման հետ պասի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ը։ Ինչպես մյուս եղանակների պասերը, այս պահքը ևս տևում է 5 օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ։ Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ