08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դուք հաստատ մեր պրոյեկտում չկաք․ Շարմազանովը՝ Ուրիխանյանին

ԱԺ  նիստի ընթացքում ԸՕ նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս սահուն կերպով  շեղվեց թեմայից ու  սկսեց բուռն կերպով քննադատել ով իր ղեկավարած կուսակցությանը խանգարողներին, իր հասցեին բացասական արտահայտվողներին: Ուրիխանյանն ասաց՝ վաղը՝  հայտարարությունների ժամի,ն անդրադառնալու է նաև Analitik.am-ի հետ կապված գործին ու իր վրա կատարված ինֆորմացիոն հարձակումներին։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց  Ուրիխանյանի ելույթին` ասելով. «Կարծում եմ` որևէ պատգամավոր այստեղից պաշտպանական ճառ ասելու կարիք չունի: Ինչ մնում է, թե Դուք ում եք խանգարում, ում պրոյեկտում կաք, ես` որպես իշխանության ներկայացուցիչ, կասեմ, որ Դուք հաստատ մեր պրոյեկտում չկաք»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ