15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի անկախության ճանաչման օրը հեռու չէ

«Արցախն անկախ պետություն է  ու այն կայացած է, ավելի կայացած, քան Ադրբեջանը, որն ունի միջազգային ճանաչում», – ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝  օրինագծի քննարկման ընթացքում:

Վերջինս ընդգծեց՝ Հայաստանի  այսօրվա խնդիրն այն է, որ ոչ թե մենք ինքներս ճանաչենք Արցախի անկախությունը ու փակենք բանակցային ճանապարհը, այլ Արցախի պետականության ճանաչումը հասցնենք նրան, որ  միջազգային հանրույթյունն ինքը ճանաչի Արցախի սուվերենությունը, ցանկանա համագործակցել այդ երկրի հետ:

«Միայն Ադրբեջանն է, որ չի ցանկանում՝ Արցախի անկախությունը ճանաչվի:

Ես կարծում եմ՝ այսօր դեռ այն պահը չէ, որ մենք ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Դրա համար դեռ ժամանակ կլինի: Նախագահի առաջնորդությամբ անհրաժեշը ժամանակահատվածում  կնախաձեռնվի Արցախի անկախության ճանաչումը: Այդ օրը հեռու չէ: Ես առաջարկում եմ այսօր դրական եզրակացություն չտալ այս նախագծին», – ասաց Արտակ Զաքարյանը:

Հրանտ Բագրատյանը տաքացավ Զաքարյանի ելույթից. «Բա ե՞րբ է գալու հարմար ժամանակը, ինչքա՞ն պիտի սպասենք այդ հարմար ժամանակին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ