10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր: Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 16-19-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 3 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր:

ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 16-19-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի մայիսի 16-ի նիստում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ