20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդան Ղուկասյանը նեղացած չէ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զբաղվում է գործարարությամբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը: ՛՛Ոչ թե քաղաքական կյանքից կամ քաղաքականությունից  է հեռանում պարոն Ղուկասյանը, այլ այս պահին ուղղակի գործարարությամբ է զբաղվում՛՛,-նշեց նա, հավելելով, թե Վարդան Ղուկասյանը ” շարունակում է լինել գյումրեցիների կողքին ու զբաղվել բարեգործությամբ”:

Արդյոք նախկին քաղաքապետի հանդեպ չի փոխվել մարդկային վերաբերմունքը, ինչը հաճախ է լինում պաշտոնազուրկների դեպքում: Աղեկյանը վստահեցրեց, որ հակառակն է տեղի ունեցել. գյումրեցիների ջերմությունը կրկնապատկվել է: ՛՛Ուղղակի մարդիկ չեն համարում, որ պաշտոնով են  ճանաչում նրան, այլ իր գործով, իսկ վերակառուցած Գյումրին նրա աշխատանքի արգասիքն է՛՛:

Ինչ վերաբերում է սեփական կուսակցությունից նեղացած լինելու մասին լուրերին.  Ղուկասյանի խոսնակի խոսքով` նախկին քաղաքապետը ՀՀԿ-ից նեղանալու պատճառ չունի: ՛՛ Վարդան Ղուկասյանը կուսակցությունից դուրս չի եկել, նա հավատարիմ եղել է և կմնա՛՛,-եզրափակեց խոսնակը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ