Ի՞նչ 7 մլն, ա’յ մարդ. քաղաքական վերլուծաբանը` Սեֆիլյանի հայտարարության մասին
Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե հայկական կողմն ապրիլյան օրերին 7 մլն քմ տարածք ենք զիջել Ադրբեջանին, այս օրերին ակտիվ քննարկումների քռիթ է դարձել:
Անդրադառնալով այդ ամենին` քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ի՞նչ 7 մլն, ա’յ մարդ, էս ի՞նչ հայտարարություններ է: Դուք պատկերացրե’ք` ինչ ասել է 7 մլն քմ տարածք: Ներեցե’ք, բայց այդ հայտարարությունը և այդ թիվը հեչ խելքին մոտ բան չեն: Այդ մարդը ճիշտ կանի` հայտարարություններ անելիս լավ մտածի››, – ասաց քաղաքական վերլուծաբանը:
Նա հորդորեց հատկապես այս օրերին ամեն մեկն ուշադիր կինի իր խոսքերի մեջ ու անհիմն հայտարարություններ չանի: