17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

23 ամյա երիտասարդը մեղադրվում է 56 ամյա կնոջ բռնաբարության և սպանության համար. Ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1993թ. ծնված երիտասարդին՝ 1960թ. ծնված կնոջ սպանության համար։

2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը, և պարզվել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և սպանել։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդը կպչուն ժապավենով փակել է կնոջ բերանը, կապել ձեռքերը և սրբիչի գործադրմամբ փակելով շնչառական ուղիները՝ խեղդել։

Կնոջ մահից հետո առանձնատան երկու սենյակների անկողիններն այրելու միջոցով փորձ է արվել հրկիզել տունը, սակայն մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցվել. տուժածի դիակն ու անկողիններն ամբողջությամբ չեն այրվել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մայիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրկիզման եղանակով գույքը դիտավորյալ ոչնչացնելու փորձ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ