Տագնապ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում. Ժողովուրդ
«Իշխանական վերնախավում այս օրերին ամենաքննարկվող թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն Է։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ գրեթե բոլոր նախարարները տարբեր ճանապարհներով նախագահի նստավայրից փորձում են իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ պարզել։
Նախագահականում էլ տեղյակ չեն, թե ում ինչ է սպասվում։ Այս անորոշ իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգի մի մասին, կարելի է ասել, անգործության է մատնել։ Պաշտոնյաներից շատերը աշխատանքային օրն անցկացնում են մամուլի և համացանցի հրապարակումներին հետևելով որպեսզի տեսնեն՝ իրենց մասին ով և ինչ Է գրում, որպեսզի հետևություն անեն, թե ինչպես վարվել։ Հավելենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը ենթադրում Է ազատվել հին կադրերից»,–գրում է թերթը։:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։