27 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վարկային ռեսուրսները փոշիացվել են

Գործադիրը երեկ  հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին:

Հայաստանին կտրամադրվի վարկ` 30.000.000 ԱՄՆ դոլարի չափով, որի մարման ժամկետը  25 տարի կլինի, 14.5 տարին՝ արտոնյալ: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

«Բոլոր պարագաներում նման մեծ ու բարդ ինժեներական  համակարգի համար այս վարկը մեծ գումար չէ: Դրա արդիականացմանբ, այդ համակարգը բարելավելու համար գումար պետք է: Բայց այստեղ մի հարց էլ կա. այդ նպատակով բազմիթիվ վարկային ռեսուրսներ են եղել,  ու  ոչ արդյունավոտ կերպով են օգտագործվել»:

Տնտեսագետը նշեց՝ անշուշտ, Էներգետիկայի ոլորտը արդիականացնել պետք է, բայց հարկային ռեսուրսները պետք է արդյունավետ օգտագործել:

«Այն, որ էներգետիկ ոլորտը պետք է արդիականացնենք,  դա ողջունելի է, բայց տարիներ շարունակ՝ մենք  փոշիացրել ենք, արդյունավեր չենք օգտագործել վարրկային ռեսուրսները: Այդ վարկերը մեր հասարակության ուսերին են դրված», – ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ