12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Թալիշը պետք է ապրի

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թալիշի դպրոցում եմ տեսել այս կոչը։ Գրադի արկից ավերված դասարանի գետնին էր ընկած՝ նստարանների տակ…

Երկու օր առաջ Երևանի Շիրվանզադեի անվ. միջնակարգ դպրոցում էի։ Տղայիս դասարանում երեխեքի համար բաց դաս էր՝ «Հաղթանակներն սկսվում են ընտանիքից» թեմայով։ Իսկ ահա Թալիշի դպրոցում էլ այլ սկզբի մասին էին մտածում։ Երկու իրականություն, որոնք այնքան նման ու այնքան տարբեր են իրարից։

Պետք է տեսնեիք՝ ինչ սիրուն և ուրախ աչուկներով էին տղայիս համադասարանցիները նայում ինձ, երբ խոստացա իրանց նամակները զինվորներին հասցնել։ Ու միայն լսեիք այն լռությունը, որն այսօր կա Թալիշի դպրոցում։ Կրթօջախ, որի ամեն անկյունը խոսում է այն մասին, թե ինչ սիրով են այստեղի մանկավարժները մոտեցել իրենց սաներին։ Որքան գիտելիք և որքան հայրենասիրություն են սովորեցրել աշակերտներին։ Երևան վերադառնալուն պես տեսանյութ կհրապարակեմ՝ կհամոզվեք։

Իսկ այսօր այդ դպրոցում ժամանակը, կարծես, կանգ է առել։ Անընդհատ թվում էր՝ թե հիմա զանգը կհնչի ու աշակերտները վազելով դուրս կգան միջանցքներ։ Բայց…

Մտածում եմ, որ այս լուսանկարում պատկերված կոչը նորից պետք է վերև բարձրացվի, ամրացվի դպրոցի մուտքի մոտ ու մշտապես լինի թալիշցի աշակերտների մտքում ու սրտում։ Թալիշը պետք է ապրի։ Ու դա պետք է բոլորիս համար մեկ խնդիրը դառնա այսօր»։

13232905_10209050406157036_9156659895192948007_n

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ