05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայկական ապրանքների արտահանումն աճել է

Այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ԵՏՄ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան նշել է, որ հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճ է գրանցել` 2015-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

«Այս տարվա հունվար-փետրվարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով, չորս անգամ ավելացել է Հայաստանից Ղրղզստան  արտահանումը, իհարկե, ծավալները փոքր են, բայց աճը նշանակալի է: Երկու անգամ էլ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը»,- ասել է նա։

Անդրադառնալով ԵՏՄ երկրների համար միասնական արժույթի ստեղծման ծրագրին՝ բանախոսն ասել է, որ ներկայումս նման անհրաժեշտություն չկա, քանի որ չկան համապատասխան պայմաններ և իրական պահանջ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ