05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տարածաշրջանում գրանցվել է 3 երկրաշարժ

Ս.թ. մայիսի 5-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

«ՍՊԾ» գործակալությունից տեղեկացնում են , որ տարածաշրջանում. 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներից մեկը տեղի է ունեցել մայիսի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ դեպի հյուսիս, իսկ մյուս երկուսն էլ մայիսի 7-ին՝ Թուրքիայի Վան քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Թավրիզ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս- Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Մայիսի 11-ին 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում՝ Տիբեթի ինքնավար շրջանի (Սիցզան) Չամդո քաղաքից 219 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով տուժել է 60 մարդ, 6-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Քանդվել են տներ, կամուրջներ և ճանապարհներ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ