11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վաղը կշարունակվի ԱԺ արտահերթ նիստը

Վաղը ԱԺ-ում կշարունակվի արտահերթ նիստը․ այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։
«Վաղը ժամը 11-ին մենք կշարունակենք մեր աշխատանքները։ Իրականացնելու ենք քվեարկություն՝ այսօրվա քննարկած հարցերի առնչությամբ։ Մեզ մնում է երկու հարց՝ Հրազդան ցեմենտին վերաբերող նախագիծը երրորդ ընթերցմամբ և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ», – ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ