15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԺԿ-ի համար կարևոր է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խթանումը

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը ՀՀ Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին և ԵԺԿ 40-ամյակին նվիրված “Եվրոպական քաղաքական դաշտը և Հայաստանի կուսակցությունները” թեմայով կլոր սեղան-քննարկման մասնակիցներին:

Հարգելի նախագահ,

Հարգելի մասնակիցներ,

Եվրոպայի ժողովրդական կուսակցության անունից, որի նախագահը լինելու պատիվն ունեմ, թույլ տվեք ջերմ ողջույններ հղել «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» կլոր-սեղան քննարկման մասնակիցներին։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է այսպիսի կարևոր քննարկում Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյա հոբելյանին ընդառաջ։

ԵԺԿ-ն հաստատապես Եվրոպական քաղաքական դաշտի անկյունաքարն է։ Եվ ի վերջո, մենք Եվրոպական միության հիմնադիրներից ենք և Եվրոպական ինտեգրման զարգացմանը նպաստել ենք ավելի, քան ցանկացած այլ քաղաքական ուժ։ Մեր կուսակցությունը հանդես է եկել որպես առավել սերտ միության կողմնակից, նպաստել է կոմունիզմի անկմանը և սատարել է ԵՄ ընդլայնմանը` ընդգրկելով նոր անդամ-պետությունների։ Ժամանակի ընթացքում ԵԺԿ-ն դարձավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը։ Այսօր մենք հպարտ ենք, որ ունենք Եվրոպական խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը, նախագահում ենք Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը։

Բայց մենք ներկա ենք Եվրոպական միության սահմաններից անդին։ 40 տարբեր երկրներից 75 անդամ-կուսակցությունների ցանցի շնորհիվ մենք սերտ և արգասաբեր հարաբերություններ ենք հաստատել մեր հարևան երկրների հետ։ Նշենք, որ Շվեդիայի և Լեհաստանի ԵԺԿ կառավարություններն էին, որ նախաձեռնեցին Արևելյան գործընկերության ծրագիրը, և մենք ուրախ ենք որ ԵԺԿ-ական հանձնակատար Յոհանես Հանն է այժմ Եվրոպայի հարևանության քաղաքականության պատասխանատուն։ Մենք հավատացած ենք, որ ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության ամրապնդումը շահավետ է բոլորիս համար։ ԵԺԿ-ի համար կարևոր է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խթանումը, և մենք համագործակցության նոր ուղիներ գտնելու կարիք ունենք։  Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում առկա անվտանգության բարդ իրավիճակի մասին՝ պիտի միասին աշխատենք այն լուծելու ուղղությամբ։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք և կպաշտպանենք ձեր ազատ և ինքնիշխան ընտրությունը և միասին կպայքարենք ձեր երկրներում ժողովրդավարության և բարգավաճման համար:

Հայաստանը ԵԺԿ-ի համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում:  Ինձ նախորդող Վիլֆրեդ Մարտենսը շատ անգամներ է եղել Հայաստանում: Անցյալ տարի էլ ես  այցելեցի ձեր երկիր և հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ԵԺԿ-ն մշտապես սատարել է Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ կապերին, և հավատացած ենք, որ պետք է առավել խորը ուսումնասիրենք երկկողմանի հարաբերությունների հնարավոր շրջանակը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են որակյալ կառավարումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության դերը, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարատատության համակարգի բարեփոխումը, շարժունակության շուրջ գործընկերության իրագործումը և մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված քայլերը:

Հարգելի ընկերներ,

Դուք այսօր քննարկելու եք, թե եվրոպական քաղաքական ընտանիքներին պատկանելն ինչպես կարող է օգնել հայաստանյան կուսակցություններին: Ես հավատացած եմ, որ ԵԺԿ-ն այս առումով լավ օրինակ է ծառայել` Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների ԵԺԿ կուսակցություններին երկխոսության և համագործակցության հարթակ ապահովելով, որտեղ նրանք հնարավորություն ունեն սովորել ժողովրդավարության խաղի կանոնները ՝ ներառալ ներկուսակցական ժողովրդավարությունը և թե ինչպես համապատասխանել եվրոպական չափանիշներին: Այսպիսով, ես ձեզ կոչ եմ անում քննարկել բոլոր քաղաքական ընտանիքների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը` ի շահ հայ ժողովրդի: Եվս մեկ անգամ հայտնում եմ ԵԺԿ աջակցությունը մեր հայ գործընկներին և կոչ եմ անում բոլոր ներկաներին շարունակել երկրի զարգացման և եվրոպական ուղղվածության համար անհրաժեշտ բարեփոխումները, որոնց թվում են օրենքի գերակայության, արդարադատության համակարգի անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները:

Բոլոր մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր և հետաքրքիր քննարկում:

Հարգանքով ՝

Ժոզեֆ Դոլ

ԵԺԿ նախագահ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ