15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ-ն հետաձգում է անցումը պարտադիր կենսաթոշակային համակարգին

Կառավարության հրավիրած  ԱԺ արտահերթ նիստում այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց  104 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչեւ 2018 հուլիսի մեկ: Հիշեցնենք՝ համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավորի համար այն պետք է ուժի մեջ մտներ  միայն 2017 թվականից:

Նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օրենքի հետաձգումը պայմանավորել էր հարկային նոր օրենսգրքի ընդունմամբ, որի ժամանակ պետք է տեղի ունենան մի շարք համատեղումներ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ