15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

3 տասնյակ հայաստանցու անուն` պանամական օֆշորներում. Հայկական Ժամանակ

Երեկ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթը.։ Խոսքը պանամական օֆշորներում գրանցված ավելի քան 200 հազար ընկերություններին վերաբերող մոտ 11 միլիոն փաստաթղթերի մասին է: Ծավալը չափազանց մեծ է և դրանց ուսումնասիրությունների համար շատ երկար ժամանակ կպահանջվի։ Բայց «Պանամական փաթեթի» գործում ISIJ-ի հետ համագործակցող «Հետք» պարբերականի մեր գործընկերները արդեն դրանցում գտել են մոտ 3 տասնյակ հայաստանցիների անուններ։ Հիշեցնենք, որ դրանց մեջ էր նաև ԴԱՀԿ ծառայության այլևս նախկին պետ Միհրան Պողոսյանը։

«Հետքի» հրապարակած այս նախնական ցանկում պետական պաշտոնյաների անուններ չկան, իսկ ճնշող մեծամասնությանը հանրությանը անհայտ մարդիկ են։ Թերևս ժամանակ է անհրաժեշտ պարզելու համար, թե վերջիններս ում մտերիմներն են և ինչու են ընկերություններ հիմնել օֆշորներում։ Հանրությանը հայտնի մարդկանցից են «Շողակնի» փայատեր Վարդան Տողանյանը, «Դանաարմ» ընկերության «5+» դեղատների ցանցի սեփականատեր Հրանտ Դանագուլյանը, IDEA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը («Տրոյկա դիալոգ»), Պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյանը»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ