Երբ ամեն ինչ ունես, բայց տխուր ես
-Հայր, ինչու շատ մարդիկ չնայած ամեն ինչ ունեն` տխուր են և խռովքի մեջ:
-Երբ տեսնում ես մարդու, որ մեծ խռովքի, նեղության ու վշտի մեջ է, չնայած ոչ մի բանի պակասություն չունի, իմացիր, որ նրան Աստված է պակասում: Ով ամեն ինչ ունի թե նյութական բարիքներ, թե առողջություն, և Աստծուն երախտապարտ լինելու փոխարեն`
անհեթեթ պահանջներով տրտնջում է, ոտքից գլուխ դժոխային վիճակում է: Երախտապարտ մարդն ամեն ինչի համար շնորհակալ է լինում: Ամեն օր մտածում է Աստծուց իրեն տրվածի մասին և ամեն ինչով ուրախանում է: Բայց երբ ապերախտ է, ոչ մի բանի համար շնորհակալ չի լինում, տրտնջում է և տանջվում: Օրինակ` եթե չի արժևորում պայծաո և արևոտ օրը, գալիս է հյուսիսային հողմը և սառեցնում նրան…
Չի ցանկանում արեւոտ և պայծառ օրը, այլ ցանկանում Է այն ցուրտը, որ առաջացնում Է հյուսիսային հողմը:
-Հայր, դրանով ինչ եք կամենում ասել:
-Ուզում եմ ասել, որ եթե չենք գնահատում այն օրհնությունները, որ Աստված տալիս Է մեզ եւ տրտնջում ենք, գալիս են փորձությունները և մենք խխունջի նման ներփակվում ենք: Ճմարիտ եմ ասում ձեզ, ով մարդկային այն տիպն Է, որ տրտնջալու սովորություն ունի, թող իմանա, որ Աստծուց իրեն ապտակ կգա, որպեսզի գոնե այս կյանքում մի քիչ վճարի: Իսկ եթե ապտակը չգա, ավելի վատ կլինի, որովհետև այդ դեպքում ամբողջը մեկընդմիշտ կվճասրի հանդերձյալ կյանքում:
-Հայր, այսինքն` տրտունջը կարող Է սովորություն դառնալ:
-Դառնում Է սովորություն, որովհետև տրտունջը տրտունջ Է աոաջացնում, իսկ դժբախտությունը դժբախտություն: Ով դժբախտություն Է ցանում, դժբախտություն Էլ հնձում Է և խռովք կուտակում: Իսկ ով փառաբանություն Է ցանում, ընդունում Է աստվածային ուրախությունն ու հավիտենական օրհնությունը: Տրտնջացողին ինչքան Էլ Աստված օրհնություն բաշխի, շի գնահատի: Դրա համար Աստծո Շնորհը հեռանում Է և մոտենում Է փորձությունը: Նրան շարունակ փորձությունն Է հետապնդում և դժբախտություններ Է առաջ բերում, մինչդեռ երախտապարտ մարդուն Աստված հետամուտ Է Իր օրհնություններով:
Ապերախտությունը մեծ մեղք Է, որը դատապարտեց Քրիստոս. «Սրանք տասն Էլ չմաքրվեցի՞ն. իսկ ինն ո՞ւր են» /Ղուկ. 17.7/,— ասաց Քրիստոս բորոտին, որ վերադարձել Էր շնորհակալություն հայտնելու: Քրիստոս երախտիքի զգացում ակնկալեց տասը բորոտներից ոչ թե Իր, այլ հենց իրենց համար, որովհետև երախտագիտության զգացումը նրանց պետք Է օգտակար լիներ:
Պաիսիոս Աթոսացի
Կրքեր եւ առաքինություններ