08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը մտահոգ է

Այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-փետրվար ամիսների մակրոտնտեսական տվյալներին:

՛՛Բավական բարձր ցուցանիշներով ենք սկսել այս տարին, գնահատում ենք տնտեսական աճի ցուցանիշը, որ այսօր երկնիշ ցուցանիշ ունենք: Բայց երբ ծանոթանում ենք տնտեսական աճի ցուցանիշի հետ, տեսնում ենք, որ կան խնդիրներ՛՛,-ասաց վարչապետը:

Տնտեսության ակտիվության ցուցանիշը, ըստ ԱՎԾ-ի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով:

Տիգրան Սարգսյանին, սակայն մտագոհել է շինարարության ցուցանիշը: Վարչապետը շեշտեց, որ նախորդ տարի առաջին անգամ այս ոլորտում հաջողվեց կասեցնել անկման միտումը և կես տոկոսանոց աճ արձանագրել:

՛՛Բայց այս ամիսներն շուրջ ութ տոկոսով անկում ենք արձանագրել: Մեզ անրաժեշտ է շինարարության ոլորտում պետական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում չենք ունենա անհրաժեշտ ցուցանիշը՛՛,-ասաց:

Տիգրան Սարգսյանը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ ու  հասկանալ՝ ինչպես վերականգնել ոլորտի անհրաժեշտ ծավալները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ