29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է “Ժառանգությունը” գաղտնի պահում. Ժամանակ

Երեւանի ավագանու ընտրությունների՝ “Ժառանգության”  կուսակցության միասնական ցուցակը հայտնի կդառնա այսօր՝ անմիջապես ԿԸՀ ներկայացնելուց հետո: 

Հետաքրքրական է այն որ, շաբաթը մի քանի անգամ հանրահավաքներ, մամուլի ասուլիսներ անցկացնող կուսակցությունը մինչեւ ԿԸՀ ներկայացնելը ցուցակ չի ներկայացնում Ազատության հրապարակում: Ազատության հրապարակում նման մտահոգություն է հայտնել “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչներից մեկը, նա անընդունելի եւ հակաժողովրդավարական է համարել այն հանգամանքը, որ “Ժառանգությունը” գաղտնի է պահում Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը:

Թերթի հետ զրույցում “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանն ասաց, որ եթե ամեն անգամ ժողովրդին ասում են, որ հաշվետու են, միգուցե հանրահավաք պիտի հրավիրվեր ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց մեկ օր առա՞ջ: “Երեւի ինչ-որ բան չի համընկել: Ես որքան գիտեմ, այդ ցուցակում ընդգրկված են նաեւ հրապարակում կանգնած որոշ ակտիվիստներ”,-ասել է Մակեյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ