16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Արցախի ու Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝  գերտերություններին ու հատկապես  Ռուսաստանին  ձեռնտու չէ, որ Արցախի ու Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն:

‹‹Բազմիցս  նշել եմ՝ բացառում եմ լայնամասշտաբ ռազմական  գործողությունների վերսկսումը: Դա ձեռնտու չէ գերտերություններին՝ հատկապես  Ռուսաստանին:

Տնտեսական կենտրոններ կան, աշխարհաքաղաքական շահեր…  Ռուսաստանին գուցե ձեռնտու լինեն փոքրիկ ռազմական բախումները՝ զենք վաճառելու հնարավորությունն ու ազդեցության լծակները պահպանելու համար, բայց լայնամասշտաբ գործողությունները  Ռուսաստանի շահերից չեն բխում››, – ընդգծեց  քաղտեխնոլոգը:

Վերջինս շեշտեց՝ Հայաստանի դիվանագիտությունն ու ռազմավարությունը կոշտացել է ու դա, անշուշտ, իր դրական ազդեցությունն ունի արդեն:

‹‹ Այդ մասին է վկայում Լավրովի հարցազրույցը  РИА Новости-ին: Այժմ կողմերը պատրաստ չեն բանակցությունների, քանի որ զիջումների գնալ չեն ուզում, այդ իսկ պատճառով   Արցախյան հարցի կարգավորմանն ուղված բանակցություններն այժմ փակուղի են մտել:   Զիջումների պատրաստ  չէ ոչ միայն իշխանությունը, այլև ժողովուրդը: Հակամարտող երկու երկրների  պարագայում էլ այդպես է: Ամեն դեպքում,  վաղ թե ուշ, սեղանի վրա պիտի փաստաթուղթ դրվի››, – ասաց   Վիգեն Հակոբյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ