22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեկնարկել է ԱԺ պատգամավորների և ՊՆ նախարարի հանդիպումը

ԱԺ-ում մեկնարկել է պատգամավորների հետ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
Տեղեկացնենք՝ հանդիպմանը մասնակցում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը և այլք:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով ԱԺ-ում հանդես էին եկել  պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ