22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կհաջորդի Լոնդիկը. Հրապարակ

Ընտրությունների արդյունքներով պայմանավորված, մարզպետների հրաժարականների շարքն առայժմ սահմանափակվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանով, թեեւ շատերին էր սպասվում նույն ճակատագիրը: Պարզվում է, սակայն, մարզպետների հարցը դեռ օրակարգում է, պարզապես դրան որոշել են անդրադառնալ երդմնակալությունից հետո: Խոսվում է, որ Գիզիրյանին կհաջորդի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը:

Անգամ հայտնի է նրան փոխարինողի անունը՝ ՀՀԿ-ական, բռնցքամարտիկի հակումներ ունեցող, Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը, որը վերջերս հակասություններ ուներ կառավարության հետ, քանի որ խոչընդոտել էին ՀԷԿ կառուցելու նրա ծրագիրը:

Խոսակցություններ կան, որ մարզպետի պաշտոնի համար պատգամավորը հարկադրված է որոշակի բիզնես զոհողությունների գնալ՝  հրաժարվել սեփական լճերից եւ ՀԷԿ կառուցելու մտադրությունից, որպեսզի պաշտոնն ստանձնելիս խոցելի չլինի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ