Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը ԵՄ երկրների քաղաքացիների համար
Թուրքիան հանել է վիզային ռեժիմը Եվրամիության երկրների բոլոր քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնաական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը։ Նա հայտարարել է, որ վիզային ռեժինը հանվել է բոլոր 28 երկրների համար, գրում է ТАСС-ը։
Որոշումն ընդունվել է Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում` արտաքին գործերի նախարարության առաջարկով:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար կիրառվող վիզային ռեժիմի չեղարկման պահից սկսած:
Ավելի վաղ Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար 72 նախապայման էր առաջ քաշել: Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ մինչև մայիսի 2-ը կկատարեն նշյալ պայմանները: Մայիսի 4-ին եվրահանձնաժողովը կներկայացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերող զեկույցի եզրափակիչ մասը: