15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը կընդունվի՞

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ մոտ ապագայում Հայաստանը չի ընդունի Արցախի անկախությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը:

«Ասեմ, որ դա ավելի շուտ PR նշանակություն  ունի, քանի որ եթե  Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, որոշ քայլեր կխախտվեն:  Արցախյան հիմնահարցի առանցքային կետերից մեկն այն է, որ  հստակեցվի Արցախի կարգավիճակը:  Եթե հայկական կողմը պաշտոնապես  ընդունի Արցախի անկախությունը, Ադրբեջանը  ավելորդ խոսելու առիթ կունենա ինչ-որ առումով»:

Քաղտեխնոլոգը նշեց՝ Արցախի անկախությունն  ընդունելու մասին օրինագիծը,  արծարծվող լուրերն ու քննարկումները նաև ազդակ են՝  միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Հայաստանը կարող է գնալ նման քայլի:

«Ամեն դեպքում, չեմ կարծում, թե այդ օրինագիծը կընդունվի  ու կճանաչվի Արցախի անկախությունը: Բացի այդ՝ մի բան էլ ասեմ. եթե Ադրբեջանը վստահ լինի, որ կհաղթի, ռազմական գործողություններով մի բանի կհասնի, կհարձակվի՝ անկախ նրանից՝ Արցախի անկախությունը ճանաչված կլինի, թե  ոչ», – ասաց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ