Լրատվական գործունեություն իրականացնողներ են ձերբակալվել. ՀՀ ոստիկանություն
Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների,ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտտեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելուկապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքինախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներհրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունիցբանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջևպայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապեսպայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքիտնօրենին, կամ նրա օգնականին:
Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղվածհանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-իսահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթմանառարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական,ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը:
Նրանք ձերբակալված են:
Կատարվում է քննություն: