22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռոման Ամոյանը կմեկնի Թուրքիա

Մայիսի 6-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կկայանա Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը: Այս մասին գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ուղեգրի համար կպայքարի միայն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Մարզիկի հետ մրցավայր կմեկնեն հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 ուղեգիր ունի, որոնք նվաճել են 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ