22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Բարոյական չէ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջելը»

«ՀՀ-ի ներքին եւ արտաքին կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց սկզբնաղբյուրը ԼՂՀ-ում ապրիլ ամսի պատերազմական գործողություններ են»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի փոխանցմամբ՝  Հայաստանի արտաքին եւ ներքին օրակարգերը վերանայվեցին ոչ այնքան բովանդակային մասով, որքան այդ փոփոխությունների տեմպի եւ խորություն հետ կապված:

«Կարծեք թե կա որոշակի տենդենց որոշ շրջանակներում՝ ստեղծել արհեստական օրակարգեր, որոնք կապ չունեն պետության մարտունակության հետ: Օրակարգեր, որոնք ավելի շատ այս հայրենասիրական ալիքը սանձելու եւ նեղ հատվածական շահերի համար օգտագործելու փորձը: Խոսքը վերաբերվում է վաղուց օրակարգում եղած հարցերը կյանքի կոչելու հետ, կապված նաեւ ներքաղաքական կյանքի մշտական հարցի հետ՝ ո՞վ է լինելու իշխանություն»,- նկատեց Արմեն Աշոտյանն:

Աշոտյանի խոսքով՝իշխանությունները ձեւավորվում են ընտրություններով ևբարոյական չէ պահանջել, ստեղծել արհեստական օրակարգ, պահանջել հրաժարական երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, երբ պարտերազմը շարունակվում է եւ երբ կա ուժերի մոբիլիզացման կարիք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ