22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Աշխարհահռչակ բասկիթառահարն այցելել է Երևանի պատմության թանգարանում

 

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է 2798-ամյա Երևան քաղաքի պատմության թանգարան:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հյուրը շրջելով հարկաբաժիններով և ծանոթանալով Երևանի պատմությանն ու այդ մասին պատմող բացառիկ ցուցանմուշներին՝ երաժիշտը հիացմունքով նշել է, որ ուրախ է գտնվել նման հին ու միաժամանակ երիտասարդ ավյունով քաղաքում, որն ունի ջազային հրաշալի անվանդույթներ և սիրով լսում է ջազ:

Թանգարանում շրջելուց հետո Ռիչարդ Բոնան գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ