27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս հասկանալ տխրությունն Աստծո՞ւց է, թե՞ սատանայից

-Հայր, այս օրերին շատ եմ տխրում:

-Ինչո՞ւ ես տխրում: Նավե՞րդ են ջրասույզ եղել: Որտե՞ղ էին հասել, որ խորտակվեցին: Ատլանտյան օվկիանոսո՞ւմ էին: Շատ լավ. այսպիսի եղանակին նավե՞ր են իջեցնում օվկիանոս: Քանի՞ նավ ջրասույզ եղավ:

-Հայր, բոլորը խորտակվեցին:

-Այդ դեպքում չունևոր ես և կարող ես լավ միանձնուհի լինել: Ինչո՞ւ շարունակ չես փառաբանամ Աստծուն: Ի՞նչ է քեզ պակասում: Երբ տխրություն է ունենում այն մարդը, որ Քրիստո­սից հեռու է գտնվում, հասկանում եմ, սակայն երբ տխուր է լի­նում Քրիստոսին մոտ գտնվողը, չեմ հասկանում, որովհետև եթե նույնիսկ ցավ էլ ունենա, նրա ցավը Քրիստոսով անհետանում է:

Ինչպես հասկացել եմ, մարդու մեջ թույն չկա, որովհետև եթե թույնը հպվի Քրիստոսին, քաղցր օշարակ կդառնա: Ով իր մեջ թույն ունի, նշանակում է` իր խնդիրները չի հանձնում Քրիստոսին:

Ուրախությունն Աստծուց է, տխրությունը` սատանայից: Երբ տեսնում եմ որևէ միանձնուհու, որ կարծես կորուստ կրած նպարավաճառ լինի, գիտե՞ք, թե ինչպես եմ տխրում: Այլ բան է աստվածային տխրությունը` ուրախարար սուգը: Այդ ժամանակ մար­դը ցնծում է, նրա լռությունն ու ինքնամփոփումը մեղր են կա­թեցնում իր սրտի մեջ: Երբ այդպիսի մարդու եմ տեսնում, ուզում եմ նրա ոտքերն էլ համբուրել:

-Հայր, մարդն ինչպե՞ս պետք է հասկանա, որ իր տխրու­թյունն իսկապես Աստծուց է:

-Ենթադրենք` մարդը մի մեղք է գործում և տխրում է: Եթե մաքուր արժանապատվությունից մղված է տխրում իր անկման համար, որ տխրություն է պատճառել Քրիստոսին, իր մեջ զգում է մի քաղցր ցավ, քանի որ Աստված նրա հոգում քաղցրություն` աստվածային մխիթարություն է սփռում: Այդպիսի տխրությունն Աստծուց է: Իսկ երթ մարդն անհույս, մտատանջված և շարունակական տխրություն է զգում, պետք է հասկանա, որ այդ տխրու­թյունն Աստծուց չէ: Աստծուց եկող տխրությունը հոգևոր ուրա­խություն է և հոգուն մխիթարություն է բերում, իսկ այն տխրու­թյունը, որ Աստծուց չէ, առաջացնում է մտատանջություն և անե­լանելի վիճակ:

-Հայր, իսկ երբ որևէ հոգևոր մարդ տխրում է, որովհետև մի հերետիկոս օգտագործում է նրա անունը և մարդկանց հան­դեպ չարի՞ք է գործում:

-Այսպիսի տխրությունն արդարացված է և մարդը պետք է տխրի, որովհետև շատերն են վնասվում: Սակայն այս պարա­գայում էլ դիմագրավումը պետք է հոգևոր լինի: Եթե խոնարհաբար կանգնի և ասի.

«Աստված իմ, չեմ ցանկանում, որ մարդ­կանց հետ վատ բան պատահի, լուսավորիր նրանց, որ հասկա­նան ճշմարտությունը», հանգստանում է: Իսկ եթե սկսի վրդով­վել և ասել. «Ինչ անեմ, շահարկում են իմ անունը և հոգիներ են կործանում» և այլն, հանգստություն չի ունենա: Այնուամենայ­նիվ, երբ մարդը մեղավոր չէ և խիղճը հանգիստ է, այդ ժամա­նակ եթե ուրիշները նրան նույնիսկ անարգեն, նա իր մեջ մեծ մխիթարություն կզգա:

 

Սուրբ Պաիսիոս Աթոսացի

Հատված Կրքեր եւ առաքինություններ գրքից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ