22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւանը պարում է

Ազատության հրապարակում պարի միջազգային օրը նշվել է ազգային պարով

Պարի միջազգային օրը մայրաքաղաքում նշվել է արդեն ավանդական դարձած  համերգային ծրագրով: Ազատության հրապարակում ազգագրական երգի-պարի ավելի քան 15 համույթների 400 պարողների մասնակցությամբ նախ անցկացվել է պարուսուցում: Այս տարի հիմնականում ներկայացվել են ռազմապարեր:

«Հիրուր Խեդ» խորագրով ծրագիրը, ինչպես և նախատեսված էր, համախմբել էր տոնի բոլոր մասնակիցներին: Ազգային նվագարանների հնչյունները հետաքրքրել էին նաև մայրաքաղաքի օտարազգի հյուրերին:

Միջոցառման կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն էր՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հետ համատեղ:

Մասնակիցները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների և կամավորների հիշատակը, որից հետո ջահերով լուսավորված պարահրապարակում կրկին հնչել են ազգային պարեղանակները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ