21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հռիփսիմե Խուրշուդյանի արյան մեջ խթանիչ է հայտնաբերվել

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի օրգանիզմում հայտնաբերվել է  մելդրոնատի չափաբաժին, որը, սակայն, բավարար չէ վերջինիս որակազրկելու համար։

«Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում բացի Հռիփսիմե Խուրշուդյանից՝ ընդգրկվել են նաև ռուս Լեյսան Մախիյանովան և լեհ Կժիշտոֆ Շրամյակին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ