07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ուղեւորի ձեռքին ռումբ է եղել․ միջազգային զլմ-ները` Երեւանում ավտոբուսի պայթյունից /վիդեո/

Նախօրեին ուշ երեկոյան Երեւանում՝ Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի ուղեւորատար ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։

Պայթյունն ակտիվորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Միջադեպից հետո շատ արագ ռուսական բոլոր առաջատար կայքերն անդրադարձան պայթյունին, ավելի ուշ սկսեցին տեղեկություններ հրապարակել, որ տեղի ունեցածը,  ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է։ Մասնավորապես, ռուսական vesti.ru-ն տեղեկություն էր հրապարակել, որ ուղեւորներից մեկը ռումբը ձեռքին ավտոբուս է անցկացրել։ Կայքը հղում էր արել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

ТАСС գործակալությունն էլ նշել է, որ ոստիկանապետը հրաժարվել է օգտագործել «ահաբեկչություն» բառն ու ասել է, որ ամեն ինչ կպարզի քննությունը։

Ռուսական առաջին ալիքը մեջբերել է տուժած դեռահասներից մեկի մորը՝ Նաիրա Սաֆարյանին, ով նշել էր, որ որդին ընկորջ հետ համակարգչային ակումբից էր վերադառնում, երբ տեղի է ունեցել պայթյունը։

Արեւմտյան լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են պայթյունին։ BBC-ն եւս նշել է, որ պայթյունի պատճառը ռումբն է եղել ու մեջ է բերել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

Ավտոբուսի պայթյունին անդրադարձել են նաեւ ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հիմնականում առաջ են տարել Երեւանում տեղի ունեցած ահաբեկչության հավանականության վարկածները եւ նշել, որ Երեւանում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը:

Իսկ ահա թուրքական լրատվամիջոցները հիմնականում պաշտոնական տեղեկատվություն են տվել՝ նշելով, որ առայժմ ոչինչ պարզ չէ, եւ ահաբեկչության վարկածի մասին որեւէ ենթադրություն չեն արել։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ