16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Զուրաբյանը հակասություններ ունեցել է և Փաշինյանի, և Տեր-Պետրոսյանի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են հակասություններ, սակայն դրանք չեն վերաբերել նախագահական ընտրություններին: ՛՛ Բոլորս էլ կենտրոնական շտաբի անդամ ենք, ես չգիտեմ երկու անդամ, որ հակասություններ չեն ունեցել այս կամ այն հարցում մի քանի տարվա ընթացքում: Ավետիս Ավագյանի հետ եմ հակասություններ ունեցել, Գագիկ Ջհանգիրյանի հետ, Մանուշակ Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ եթե հակասություններ չլինեին, ՀԱԿ-ն առաջ չէր գնա:

՛՛Մենք պահպանում ենք փայլուն անձնական հարաբերություններ, ներսում կարող ենք ունենալ հակասություններ ցանկացած հարցում, բայց դրսում ներկայանալ որպես միասնական թիմ՛՛,-պարզաբանեց ՀԱԿ համակարգողը:

ՀԱԿ-ի մաս կազմող ՛՛ՄԻ-96՛՛ կուսակցության վարչության արած առաջարկը, որ ՀԱԿ-ը պետք է առաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, Զուրաբյանն անհիմն համարեց՝ նշելով. ՛՛Ես այդ կուսակցությանը մոտ չորս տարի չեմ տեսել քաղխորհդի նիստում՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ