Քննություն բանակում` ով է քվեարկել տվել. Ժամանակ
Թերթի տեղեկություններով, ոստիկանությունը ուսւոմնասիրություններ է սկսել ՊՆ որոշ զորամասերում` պարզելու, թե փետրվարի 18-ին ով է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Ընտրություններից հետո թերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի Արմավիրի մարզի որոշ ընտրատեղամասերում զինվորներին հարահանգել են քվեարկել Ր. Հավհաննիսյանի օգտին:
Ընդ որում` զորամասերում կատարված ուսումնասիրություններից հետո առանձին զորամասերում ներքին ծառայական քննություն է սկսվել` պարզելու, թե Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբից զինվորականներին ով է հրահանգել քվեարկել Հովհաննիսյանի օգտին:
Կասկած կա, թե այդպիսով Ս. Սարգսյնաի նկատմամբ ինչ-որ դավադրություն է կազմակերպվել, ուստի այժմ իշխանությունները ցանկանում են պարզել, թե շտաբից ով է մասնակցել այդ դավադրությանը: