Ինչ են խոսել Ծառուկյանն ու Բաղդասարովը. Ժամանակ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ “Արմավիա” ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Խնդիրը վերաբերում է “Արմավիա” ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել եւ Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո:
Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաեւ արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան “Վիրջին ատլանտիկի” եւ իտալական մի ընկերության միջեւ, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին: