17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆու պայքարի արդյունքը կլինի այն, որ Սարգսյանը ապրիլի 9-ին կերդվի

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը արտասովոր չի համարում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, հետընտրական զարգացուները: ”Հայաստանը սովորաբար չի ճանաչում ընտրված նախագահին ու դիմադրություն է կազմակերպում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: Նա նշեց, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով արդեն հինգերորդ օրն է հացադուլ անում ”Ազատության” հրապարակում, օգտագործում է այն միջոցները, որ ունի:

Իսկանդարյանը համաձայն է, որ Հովհաննիսյանն ու նրա թիմը շատ լավ են աշխատել ընտրություններին: Նախագահի թեկնածուն յուրաքանչյուր շաբաթ չորս տոկոս ձայն է ավելացրել: Սակայն Հովհաննիսյանի հավաքած ձայները ավելի շատ իշխանության դեմ էին, քան իրեն կողմ: ”Իրենք հավաքեցին ամբողջ ընդդիմությունը, այդ ընտրազանգվածի անունն է անտիսարգսյան, իսկ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ձայներն իրենն էին”,-ասաց քաղաքագետը:

Հարցին, թե որն է լինելու Հովհաննիսյանի պայքարի ավարտը, Իսկանդարյանն ասաց. ”Արդյունքը կլինի այն, որ ապրիլի իննին պարոն Սարգսյանը կերդվի”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ